image

Հայաստանը կրնայ յայտնուիլ ծանր ճգնաժամի մէջ. Քոչարեան

Հայաստանը կրնայ յայտնուիլ ծանր ճգնաժամի մէջ. Քոչարեան

Հայաստանը պիտի յայտնուի խոր ճգնաժամի մէջ, եւ այս ամէնը յանուն ատոր, որ մէկ մարդ սոսնձուած է իր աթոռի վրայ։ Այս մասին ըսած է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոպերթ Քոչարեանը։

«Մեզ այսօր դրել են տնտեսական նոր խնդիրների առաջ: Մեր տնտեսութիւնը էապէս կախուած է ԵԱՏՄ-ի տնտեսութիւնից: Եթէ ինչ-որ հրաշքով այս իշխանութիւնը մնայ, Հայաստանը յայտնուելու է խորը ճգնաժամի մէջ: Եւ այս ամէնը յանուն նրա, որ մէկ մարդ ուզում է անպայման պահել իր աթոռը, սոսնձուել է այս աթոռի հետ: Պէտք է պոկենք, եթէ աթոռի հետ ինչ-որ բան էլ պոկուի դա մեր խնդիրը չի: Մեզ պէտք է եւ…եւ, ոչ թէ կամ… կամ: Պէտք չէ սադրել մեծ պետութիւնների եւ հարուածի տակ դնել սեփական ժողովրդին»: