Հայաստանի մէջ կը շարունակուի Արցախի պետական դրօշի յաղթարշաւը: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է Ազգային ժողովի փոխխօսնակ Իշխան Սաղաթէլեանը` հրապարակելով այն քաղաքներուն անունները, ուր արդէն տեղադրուած է Արցախի դրօշը:
Ան, մասնաւորապէս, նշած է. «Արցախի դրօշը տեղադրուել է Չարենցաւանում, Կիւմրիում, Աբովեանում, Սեւանում, Արմաւիրում ու Էջմիածնում:
«Բոլոր այս քաղաքները միացան իշխանութիւնների հակազգային քաղաքականութեան մերժման արշաւին: Հայաստանը ոտքի է կանգնում եւ բարձր գոչում` Արցախ: Մարդիկ ցոյց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպուել եւ, ի հակառակ օրուայ իշխանութիւնների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխաւոր հարց:
Կեցցյ՛ք, սիրելի հայրենակիցներ: Պաշտպանենք Արցախը` փրկենք Հայաստանը»: