image

Հայաստանն ու Ճապոնիան կիսում են ընդհանուր քաղաքակրթական արժեքներ

Հայաստանն ու Ճապոնիան կիսում են ընդհանուր քաղաքակրթական արժեքներ

Ճապոնիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳ նախարարության արարողակարգի ծառայության պետ Տադայուկի Միյաշիտային, տեղեկանում ենք դեսպանատնից։

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Տադայուկի Միյաշիտան արդյունավետ աշխատանք է մաղթել նրան Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ճապոնական կողմի պատրաստակամությունը հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել գալիք նախաձեռնություններում:

Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել Ճապոնիայում Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև նպաստել երկկողմ փոխգործակցության խորացմանը՝ առանձնապես կարևորելով քաղաքական երկխոսության ամրապնդումը, առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական, տեխնոլոգիական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը, զբոսաշրջային փոխայցելությունների ակտիվացումը:

Երկուստեք ընդգծվել է նաև, որ կողմերը կիսում են ընդհանուր քաղաքակրթական արժեքներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը։