Մեկնարկել է «Վիքին սիրում է հուշարձաններ» (Wiki Loves Monuments) միջազգային լուսանկարչական մրցույթը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը: Միջազգային այս մրցույթն անցկացվում է վիքի-խմբագիրների կողմից, ամեն տարի սեպտեմբեր ամսին։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են իրենց բնակավայրի կամ շրջանի պատմական, ճարտարապետական եւ բնության հուշարձանները, այնուհետև դրանք բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
Հայաստանն առաջին անգամ այս մրցույթին մասնակցել է 2013 թվականին: Ինչպես «Արեւելքին» տեղեկացրեց «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի համանախագահ Մհեր Բեքարյանը, այս տարի մրցույթի մասնակից 310 հոգի 4774 լուսանկար է բեռնել. մասնակիցներից ութը Հայաստանից են։ Հայ մասնակիցները բեռնել են 502 լուսանկար և այս պահին զբաղեցնում են երրորդ հորիզոնականը: Arminé Aghayan օգտատերը բոլոր մասնակիցների ցանկում երկրորդ տեղում է 205 լուսանկարով:
Մրցույթի արդյունքներին կարելի է հետեւել հետեւյալ հղումով: