image

Հայաստանի մէջ դարձեալ ձիւնաթափ

Հայաստանի մէջ  դարձեալ ձիւնաթափ

Արտակարգ իրավիճակներու նախարարութիւնը կը տեղեկացնէ, որ ՀՀ տարածքին կան փակ ճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանէն դէպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները:

Վարդենեաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցներուն համար:

Լոռու մարզի (բացի Ալաւերտի քաղաքէն), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքին եւ Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցաւանի, Ծաղկաձորի, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններուն մէջ ձիւն կը տեղայ:

Լոռիի մարզի (բացի Ալաւերտի քաղաքէն), Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների եւ Կիւմրի-Բաւրա, Սիւնիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ճանապարհներին տեղ-տեղ առկայ է մերկասառոյց: 

Ստեփանծմինտա-Լարս աւտոճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցներուն համար:

Վարորդներին խորհուրդ կը տրուի երթեւեկել բացառապէս ձմեռնային անուադողերով: