image

Հայ առաքելական կուսակցութիւն հիմնէք եւ պատրաստուէք հերթական ընտրութիւններին. Արսէն Թորոսեան

Հայ առաքելական կուսակցութիւն հիմնէք եւ պատրաստուէք հերթական ընտրութիւններին. Արսէն Թորոսեան

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Արսէն Թորոսեանն առաջարկած է հիմնել Հայ առաքելական կուսակցութիւն։

«Աշխատանքային այցով Ազգային Ժողովի գործընկերներիս հետ Ալբանիայում եմ, որը պարզւում է, ի հակառակ մի իշխանազաւթ նախկին նախագահի կողմից արուած մի անյաջող հումորի, բաւական նորմալ ու զարգացող երկիր է, իսկ ժողովուրդն էլ` նորմալ մեր պէս ժողովուրդ ու մէկ էլ ինձ փոխանցեցին, որ մեր նորաթուխ մեսիան, իմա` փրկիչը, իմ եւ Տիգրան Աւինեանի անունն է հնչեցրել ելոյթներից մէկի ժամանակ:

Ափսոսում եմ, որ մեսիայի քաղտեխնոլոգները կարճ յիշողութիւն ունեն ու մոռացել են, որ այդ խաղաքարտը նրանք արդէն մի անգամ խաղացել են մի քանի տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանին ռուսական լրատուամիջոցները նմանատիպ մի հարց էին տուել Մոսկուա կատարած այցերից մէկի ժամանակ:

Նոր բան մտածէք մաեստրօ, օրինակ Հայ առաքելական կուսակցութիւն հիմնէք եւ պատրաստուէք հերթական ընտրութիւններին, եթէ իհարկ է այդքան «հաւես» ունէք»,-դիմատետրեան էջին գրած է Թորոսեանը։