image
Հրատապ լուրեր:

«Համահայկական մեծ ներուժ ունինք». Իշխան Սաղաթէլեան Կիպրոս տուած այցին մասին գրառում կատարած է

«Համահայկական մեծ ներուժ ունինք». Իշխան Սաղաթէլեան Կիպրոս տուած այցին մասին գրառում կատարած է

Կիպրոս այցը մեկնարկեց նախ կուսակցականներու, ապա կիպրահայերու հետ հանդիպումներով: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեան:

«ՀՄԸՄ-ՀԵՄ-ի կեդրոնում շատ կարեւոր եւ հետաքրքիր հանդիպում ունեցայ Կիպրոսի մեր կուսակցական ընկերների հետ, որից յետոյ Ազգային Առաջնորդարանի «Իւթիւճեան» սրահում 

կիպրահայերին ներկայացրեցի Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետութիւնների առջեւ ծառացած մարտահրաւէրները, Դիմադրութեան շարժման ընթացքն ու մանրամասն խօսեցինք Սփիւռքի անելիքների մասին։

Պատասխանեցի Կիպրոսում բնակող մեր հայրենակիցների բազում հարցերին ։ Լսեցի նաեւ նրանց առաջարկներն ու Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակի մասին գնահատականները։

Ամէն անգամ համոզւում եմ` մենք համահայկական հսկայական պոտենցիալ (ներուժ) ունենք, որն այդպէս էլ մնում է չիրացուած: Այս ուղղութեամբ շատ աշխատանքներ ունենք իրականացնելու»,- գրած է ան։