Օրերս Հալէպի մէջ մարդասիրական առաքելութիւն իրականացնող ՀՀ խումբի պատասխանատուները այցելութիւն տուած են Սուրիոյ Օգնութեան Միութեան (Ս.Օ.Խ.) հովանիի տակ գործող պատսպարան եւ օժանդակութիւններ փոխանցած պատսպարանի պատկան մարմիններուն։
Հարկ է անպայման նշել, որ մարդասիրական առաքելութեան կողմէ Ազգային Պատսպարանին ցուցաբերուած օգնութեան կազմակերպման առընթեր կարեւոր ճիգ իրականացուցած է Հալէպի մէջ ՀՀ հիւպատոսութիւնը։
Այս մասին «Արեւելք» վերահասու դարձաւ ՀՀ Հալէպի մէջ մարդասիրական առաքելութիւն իրականցնող խումբի դիմատետրի էջէն, ուր մասնաւորապէս գրոուած է ՝
2022թ. դեկտեմբերի 28-ին Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան համագործակցութեամբ եւ աջակցութեամբ ՀՀ Մարդասիրական խումբը այցելեց եւ առաջին անհրաժեշտության պարագաներ յանձնեց Ս.Օ. Խաչի Ազգային Պատսպարանին:
Արարողութեան աւարտից յետոյ Հալեպում ՀՀ գլխավոր հիւպատոսութեան խորհրդական, հիւպատոս Բաբգէն Բադալեանը, ՀՀ Մարդասիրական խմբի հրամանատար, փոխգնդապետ Վահան Թաեւոսեանը եւ խմբի անդամները հանդիպեցին Ազգ.Պատսպարանի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ՝ բարձր գնահատելով նրանց անշահախնդիր գործունեությունը:
Երաժշտական գեղեցիկ կատարումներով Ազգ.Պատսպարանի սաներն առանձնակի ջերմություն հաղորդեցին հանդիպմանը՝ գեղագիտական մեծ բավականություն պարգևելով ներկաներին:
Առիթն օգտագործելով՝ Բ.Բադալեանը և Վ.Թադեւոսեանը Ազգ.Պատսպարանի ողջ անձնակազմին սրտանց շնորհավորեցին գալիք ամանորի և Սուրբ Ծննդեան տօների առթիվ՝ յոյս յայտնելով, որ 2023 թուականը Հալէպի հայ համայնքի համար կը դառնայ յաջողութեան եւ բարեկեցութեան տարի: