image

Գագիկ Եգանյանը ազնվական մարդ էր. Հայկ Մարտիրոսյանի գրառումը

Գագիկ Եգանյանը ազնվական մարդ էր. Հայկ Մարտիրոսյանի գրառումը

Ակնածանքով էի վերաբերվում իրեն: Գիտեմ, որ հետպատերազմական շրջանում սարսափելի ողբերգություն էր ապրում: Անչափ ծանր էր տանում:

Հեռացավ շատ երիտասարդ տարիքում` փաստորեն ընդամենը 69 էր:

Միշտ կհիշեմ: Հարգանքով, սիրով ու խոնարհումով ...

Հասարակական գործիչ՝ Հայկ Մարտիրոսյանի էջից կարդում ենք ՝

Գագիկ Եգանյանը Հայաստանի ողջ պատմության մեջ երբևէ պաշտոնավարած մեկ-երկու իրապես լավ նախարարներից մեկն էր: Ընդ որում` եթե չեմ սխալվում` իր հայրն ու պապն էլ նախարար և փոխնախարար էին եղել:

Հետագայում փաստացիորեն հիմնեց և բարձր մակարդակի հասցրեց միգրացիոն ծառայությունը:

Բարձր մասնագետ էր ու նաև բարձունքներ էր գրավում - բավական հասուն տարիքում պրոֆեսիոնալ լեռնագնացությամբ էր սկսել զբաղվել: Ֆիզիկապես շատ ակտիվ էր:

Ազնվական մարդ էր: Ոչ միայն ծագումով, այլև` տեսակով: Ու որակներով: Եզակի` իր ժողովրդի մեջ:

Հազվադեպ էի տեսնում իրեն 1998թ.-ից հետո, բայց փոխադարձ սիրով ու մեծ հարգանքով էին լցված մեր կարճատև հանդիպումները: Հազվադեպ նաև հաղորդագրություններ էինք փոխանակում: