Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը Պաքուի հայերու ջարդերու 34-րդ տարելիցի կապակցութեամբ գրառում կատարած է X-ի էջին։
Արտաքին գործոց նախարարութիւնը շեշտած է էթնիք զտումներու քաղաքականութեան կանխարգելման հրամայականն ու բոլոր իրաւունքներու հասցէագրման անհրաժեշտութիւնը։
«34 տարի առաջ այս օրերին Բաքւում հայերի դէմ իրականացուած ջարդերը դարձան Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնից (ԽՍՀ) հայ բնակչութեան բռնի տեղահանման եւ էթնիք զտումների քաղաքականութեան գագաթնակէտը։ Հարիւրաւոր մարդիկ սպանուեցին, անդամահատուեցին եւ անհետացան, կէս միլիոն մարդ փախստական է դարձել:
Մենք յարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի յիշատակին եւ շեշտում ենք նման քաղաքականութեան կանխարգելման հրամայականն ու բոլոր իրաւունքների հասցէագրման անհրաժեշտութիւնը»,-ըսուած է գրառման մէջ։
34 years ago during these days pogroms against Armenians in Baku became culmination of policy of forcible displacement & ethnic cleansing of Armenian population from Azerbaijani SSR. Hundreds were murdered, mutilated & disappeared, half a million became refugees.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 15, 2024
We pay tribute… pic.twitter.com/uLfsG61Rb3