Եթէ Նիկոլ Փաշինեանի մարդն եմ, ինչո՞ւ կը խօսիմ բանակը զօրացնելու, մասնագիտական բանակ կազմելու մասին, ընկերային, տնտեսական խնդիրներ լուծելու, ճանապարհ կառուցելու մասին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերութեան հետ զրոյցին ըսած է Արցախի Անվտանգութեան Խորհուրդի նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանը։
«Ես միակ մարդն եմ, որը նշում է, որ Արցախը 1991 թուականին հանրաքուէ է անցկացրել եւ Անկախութեան հռչակագիր ստորագրել, ինչը չի կարող վիճարկուել։ Ես շեշտում եմ, որ մեր միակ ճանապարհն անկախ լինելն է։ Արայիկ Յարութիւնեանին, երբ հարցնում են՝ ինձ ինչու չի նշանակում, ասում է՝ Նիկոլ Փաշինեանը դէմ է։ Եթէ այդ խօսակցութիւնները ճիշդ են, ինչո՞ւ է դէմ Նիկոլ Փաշինեանը։ Ես 1․5 տարի է Նիկոլ Փաշինեանին չեմ տեսել, չեմ շփւում։ Այն խնդիրները, որոնք այսօր իրենք իրականացնում են, ինձ համար անընդունելի են։ Ես եւ Նիկոլ Փաշինեանը հակառակ քաղաքական բեւեռներում ենք»,- նշած է Բաբայեան։