«Վաղը` Յունիս 4-ին, ժամը 19-ին հանրահաւաք է կայանալու Ֆրանսիայի հրապարակում: Այսօր ջրբաժան էր նրանց համար, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, ուզում են ունենալ պետականութիւն, ուզում են ունենալ հայրենիք, ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գալ», Ֆրանսայի հրապարակին վրայ հանրահաւաքի ժամանակ յայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, «Դիմադրութեան» շարժման կազմակերպիչներէն Իշխան Սաղաթէլեանը:
Ընդդիմադիր գործիչը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինեանը այլեւս գոյութիւն չունի, այդ հերթական անգամ փաստեցին երէկ տեղի ունեցած իրադարձութիւնները, ԱԺ-ի մէջ հայկական օրակարգը իշխող խմբակցութեան կողմէ չպաշտպանելը:
Ինչ կը վերաբերի Դէմիրճեան փողոցին մէջ կատարուածին, ապա այդ, Իշխան Սաղաթրլեանի խօսքով, Փաշինեանի յայտարարած պատերազմն է` ժողովուրդին դէմ:
«Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ յայտարարեց սեփական ժողովրդին:
Ուրեմն լսիր, արա՛․ մենք ընդունում ենք քո մարտահրաւէրը, մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելու», ըսաւընդդիմադիր գործիչը:
Իշխան Սաղաթէլեանը շեշտեց, որ պայքարը պիտի շարունակուի: