ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան X-ի միքրոպլոկին գրառում կատարուած է իսրայէլեան-պաղեստինեան հակամարտութեան սրման կապակցութեամբ։
Գրառման մէջ նշուած է․
«ՀՀ Արտաքին գործոց նախարարութիւնը ցնցուած է Պաղեստինի եւ Իսրայէլի միջեւ բռնութիւններից եւ քաղաքացիական բնակչութեան վրայ յարձակումներից։
Ցաւակցում ենք զոհուածների հարազատներին եւ շուտափոյթ ապաքինում մաղթում վիրաւորներին։
Միանում ենք բռնութիւնը դադարեցնելու միջազգային կոչերին»։