Նոր տեսայ, որ նիկոլական «կարկառուն երեսփոխաններից» մէկը հերթական անգամ փորձել է «կպնել» ՀՅԴ-ին ու ասել` Դաշնակցութիւնը բոլոր պատերազմների ժամանակ Երեւանում միթինկ է անում:
Որպէս պատմաբան ասեմ, որ աշխարհում չկայ մի քաղաքական ուժ, որը սխալներից զերծ է եղել: Բայց չի սխալւում նա, ով ոչինչ չի անում:
Դաշնակցութեան մասով.
Դաշնակցութիւնն է կազմակերպել հայերի ինքնապաշտպանութիւնը Օսմանեան կայսրութիւնում :
Դաշնակցական գործիչներն են հայոց վրէժն իրականացրել` մեզ տալով մէջքներս ուղիղ ապրելու իրաւունք:
Դաշնակցութիւնն է 1918-ի Մայիսեան հերոսամարտերի հիմնական կազմակերպիչն ու ոգեշնչողն եղել:
Դաշնակցութիւնն է Սփիւռքում հային հայ պահել:
Դաշնակցական կամաւորներն Արցախում կռիւ են տուել ու նահատակուել յանուն Հայրենիքի:
Դաշնակցութիւնն է Հայ Դատի ու Հայոց պահանջատիրութեան հիմնական շարժիչ ուժը եղել ու կայ:
Դուք ի՞նչ էք արել, բացի թուրքի առաջ «ծնկի գալուց», այ կապիտուլեանտներ:
Դաշնակցութիւնը Զաւարեան, Արամ, Աղբալեան, Պետօ ու Վահան է տուել:
Դուք ո՞ւմ էք տուել:
0 ազգային գործիչ էք տուել, բայց փոխարէնը Հայրենիք էք թշնամուն տուել:
Դաշնակցութիւնն ազգային արժէք է, իսկ դուք` ազգային խայտառակութիւն: