image
Հրատապ լուրեր:

Բողոքի հաւաք կառավարութեան շէնքին մօտ

Բողոքի հաւաք կառավարութեան շէնքին մօտ

Կառավարութեան դիմաց բողոքի հաւաք ընթացած է, որու մասնակիցները իրենց բողոքը յայտնած են Քիմիական հիմնարկի տարածքին մէջ բնակելի շէնք կառուցելու որոշման դէմ:

«Պէտք չէ ինստիտուտի (հիմնարկի) տարածքում կառուցել բնակելի շէնք, յետոյ էլ վերացնել ինստիտուտը եւ կառուցել տարբեր բնակելի շէնքեր:

Մենք այդ ինստիտուտում թանկարժէք սարքեր ունենք, դրանք զգայունութիւն ունեն, որոնց համար վտանգաւոր է ցանկացած շինարարական աշխատանք: Ջրաւազանի տարածքում ուզում են բազմաֆունկցիոնալ (բազմագործօն) բնակելի շէնք կառուցել»,-ըսած է ցոյցի մասնակիցներէն Սուզաննա Թոսունեանը:

 

Հաւաքի մէկ այլ մասնակից մանրամասնած է, թէ ինչ է խնդիրը: Անոր խոսքով, դեռ 2017-ին անօրինական կերպով օտարուած է հիմնարկի տարածքին մէջ գտնուող ջրաւազանի տարածքը. «Այդ ժամանակուանից սկսած 10-15 տէր է փոխուում, որոնք ուզում են բնակելի շէնք կառուցել: Այսօրուայ մեր ակցիայի իմաստն այն է, որ բազմակողմանի չի քննուել, թէ ինչ ռիսկերի է ենթարկուելու ինստիտուտը նման որոշումից յետոյ»,-եզրափակած է ան: