image

Այս պայմաններուն մէջ Ատրպէյճանը իր զօրքերը դուրս պիտի չբերէ

Այս պայմաններուն մէջ Ատրպէյճանը իր զօրքերը  դուրս  պիտի չբերէ

Մեծ հաշուով կարեւոր չէ, թէ ինչ կ'ըսէ Հայաստանի իշխող քաղաքական ուժի ղեկավարը, խնդիրը այն է, թէ ինչ գործընթացներ այսօր տեղի կ'ունենան տարածաշրջանին մէջ եւ ինչ դեր ունի անոնց մէջ Հայաստանը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրոյցների ժամանակ ըսած է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Հայաստանը Հարաւային Կովկասին եւ նոյնիսկ Հայաստանին վերաբերող հարցերում ունի դիտորդի կարգավիճակ։ Հայաստանի յայտարարութիւնները քաղաքական գործընթացներին որեւէ խնդիր չեն լուծում։ Որքան էլ Հայաստանը պատրասակամութիւն է յայտնում սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, այս հարցում չկայ միասնական դիրքորոշում կողմերի միջեւ»,- ըսած է Աբրահամեան։

Պատգամաւորը նշած է, որ սահմանագծման եւ սահմանազատման հարցով կողմերու միջեւ միասնական դիրքորոշում չկայ, որ խնդիրներ կը ստեղծէ։

«Ատրպէյճանի նախագահը առաջ է քաշում 1918-20 թթ-ի քարտէզը, մօտեցումները եւ դիրքորոշումները այս հարցում շատ տարբեր են։ Չի բացառւում, որ լինի գործընթաց, որով կ'ազդարարուի դեմարկացիայի ու դելիմիտացիայի (սահմանազատման եւ սահմանագծման) գործընթացը, որը հետագայում կը տորպեդահարուի (կ'ոչնչացուի) Ատրպէյճանի կողմից եւ երկար չի տեւի։  Գլխաւոր ուղղութիւններում, որտեղ անհրաժեշտութիւն է եղել ճշգրտել սահմանային հարցեր, Ատրպէյճանը արել է իր ակնկալիքից աւելին։ Բնական է, որ այս պայմաններում Ատրպէյճանն իր զօրքերը դուրս չի բերելու։ Այս գործընթացները Հայաստանի նկատմամբ նոր յարձակման վտանգաւորութիւն են ստեղծում»,- ըսած է Տիգրան Աբրահամեան։