image
Հրատապ լուրեր:

«Ատրպէյճանը ոչ Արծուաշէնն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացուած տարածքներից է դուրս գալու»․ ատրպէյճանագէտ

«Ատրպէյճանը ոչ Արծուաշէնն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացուած տարածքներից է դուրս գալու»․ ատրպէյճանագէտ

Ինչու՞ Ատրպէյճանի մէջ չեն խօսիր Արծուաշէնը մեզի վերադարձնելու մասին․․․գրած է ատրպէյճանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը:

«Քանի օր է՝ դրած ադրբեջանական մեդիա տիրոյթում փնտռում եմ յայտարարութիւններ, նիւթեր, որտեղ ասում են՝ Արծուաշէնը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պէտք է ետ տալ Արծուաշէնը։ Ի «զարմանս» ինձ՝ ոչ մի նման տեքստ չկայ, փոխարէնը կայ խինդ, ուրախութիւն, հրճուանք ՀՀ ղեկավարի պաշտօնում նստած իրենց թեկնածուի տեքստերի վերաբերեալ, ով ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ տարածքում «ադրբեջանական» հողեր փնտռելու հարցում։

Փաշինեանի ու «Քանդենք պետութիւն» քաղաքական ուժի հարցում ինձ համար վաղուց ամէն ինչ պարզ է, ոչ միայն ինձ համար, վստահ եմ։ Իմ գնահատմամբ՝ իրենք ադրբեջանական շահերի սպասարկմամբ են զբաղուած, ցաւալի է դա, բայց իրենք դա վաղուց էլ չեն թաքցնում։ Մեր քննարկուելիքը պէտք է լինի այլ հարցի շուրջ՝ ինչ անել, ինչպէս անել, որ կանխել նոր տարածքների յանձնումը, ինչ անել, որ թոյլ չտալ Ալիեւի թելադրանքով ՀՀ-ում առհասարակ սահմանադրական հանրաքուէի անցկացումը։ Մենք այդ վտանգաւոր զարգացումները կանխելու հնարաւորութիւնը ունենք, մեր քննարկումը դրա մասին պէտք է լինի։ Ոչ թէ «վայ-վայ» կանչենք կամ քննարկենք, թէ ինչպէս են կործանում երկիրը, այլ ԿԱՆԽԵՆՔ։

Ի վերջո՝յ թէ՛ խորհրդարան անցած, թէ՛ չանցած քաղաքական ուժերը հաւաքական առումով աւելի մեծաթիւ ձայներ են տարել, քան «Քանդենք պետութիւնը» ուժը։ Ուրեմն այդ խնդիրը՝ կանխելու նոր տարածքների յանձնումը, միանգամայն լուծելի է, եթէ աշխատանք տարուի՝ համառ, խելացի, կամային, եթէ դրա մէջ ոչ թէ ամէն մէկը իր «փայ»-ը ման գայ, այլ ասի՝ սա մեր պետութեան հարցն է, սա բացարձակ առաջնահերթութիւն է, ուրէմն պէտք է մի կողմ թողնել ամբիցիաները ու խելք խելքի տալ։

Ադրբեջանը ոչ Արծուաշէնն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացուած տարածքներից է դուրս գալու, բոլորն էլ դա լաւ հասկանում են, ուստի ոչ թէ պէտք է մենք մեր ուղեղում պատրաստուենք Ալիեւի թեկնածուի հերթական զիջումներին, այլ պատրաստուենք այդ զիջումները կանխելուն։ Դրա հնարաւորութիւնը կայ, ուղղակի պէտք է աշխատել․․․»,-գրած է ան։