image
Հրատապ լուրեր:

Ատրպէյճանցիք փակած են Գորիս Որոտան ճանապարհը

Ատրպէյճանցիք փակած են Գորիս Որոտան ճանապարհը
Ատրպէյճանական զինուած ծառայողները քիչ առաջ փակած են նաեւ ՀՀ Սիւնիքի մարզի Գորիսէն Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատուածն է): Այս փաստը հաստատուած է Մարդու իրաւունքներու պաշտպանին ներկայացուող ահազանգերու ստուգմամբ: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը։
 
«Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչութեան բնականոն տեղաշարժը եւ ուղիղ կապուած է մարդկանց բնականոն կեանքի հետ:
 
Ատրպէյճանական զինուած ծառայողների այս յանցաւոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրաւունքը եւ ամբողջութեամբ խաթարել են մարդկանց բնականոն կեանքը: Ինքնին նրանց ներկայութիւնն այդ ճանապարհներին մարդկանց կեանքի իրաւունքի եւ միջազգայնօրէն երաշխաւորուած միւս կենսական իրաւունքների խախտում է:
 
Կապան համայնքի Դաւիթ Բեկ գիւղին մօտ (Շուռնուխ-Կարմրաքար հատուած) միջպետական ճանապարհը ատրպէյճանական զինուած ծառայողների կողմից 25 Օգոստոսի գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց յետոյ այս հատուածով նոյնպէս մարդկանց տեղաշարժը դադարեցուած է»,- գրած է ան։