Հրատապ լուրեր:

Աշխարհահռչակ Երաժիշտ Տիգրան Համասյանի Ինքնատիպ Հարսանիքը (Լուսանկարներ)

Աշխարհահռչակ Երաժիշտ Տիգրան Համասյանի Ինքնատիպ Հարսանիքը (Լուսանկարներ)

Հայտնի հայ երաժիշտ Տիգրան Համասյանի  համար 2015-ը շատ կարեւոր տարի է ոչ միայն ստեղծագործական, այլեւ` անձնական կյանքում: Նա այս տարի աշխարհով մեկ սկսեց  ներկայացնել «Լոյս ի լուսո» բացառիկ  երաժշտական նախագիծը, իսկ    ահա երեկ Տիգրան Համասյանը շատ ինքնատիպ հարսանեկան արարողությամբ ամուսնացել է Ելենա Պետրոսյանի հետ: Մեր տեղեկություններով դաշնակահարի հարսնացուն նույնպես արվեստի բնագավառից է: Հարսանիքին զույգը հագել է «Տերյան» մշակութային կենտրոնի յուրահատուկ հարսանեկան զգեստները, իսկ ահա ավելի ինքնատիպ է եղել հարսանիքի երաժշտական մասը. մասնակիցները հարս ու փեսայի հետ պարել են ավանդական հայկական պարեր, իսկ հայտնի երաժիշտներ Ալեքսան եւ Հասմիկ Հարությունյանները երգել են հայկական հրաշալի հարսանեկան երգեր: