Արմէն Աշոտեանին երկրէն հեռանալու դէմ արգելք դրուած է: Այս մասին կը տեղեկանանք ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանի դիմատետրեան էջին կատարած գրառումէն։
«Ինչպէս այսօր յայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն (Լիզպոն) Եւրոպական ժողովրդական կուսակցութեան (ԵԺԿ) Քաղաքական համաժողովին։
Սակայն «Զուարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում եմ լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թէ իբր ես մեղադրեալ եմ ինչ-որ մի գործով։
Աբսուրդն էլ աւելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրուել։
Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրաւապահ համակարգի կամակատարութեան վերջը չի։
Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախօսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առաւօտ կապուեմ։
Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թէ ՄԻՊ գրասենեակի (ֆորմալ է, հասկանում եմ),թէ քննիչի հետ։
Յ.Գ. Աւելորդ է ասել, թէ ինչի մասին պիտի լինէր իմ այցը, իմ ելոյթները եւ իմ հանդիպումները», - գրած է ան։