image

Արցախի քաղաքական եւ ռազմական վերնախաւը կ'այցելէ Ստեփանակերտի յուշահամալիր

Արցախի քաղաքական եւ ռազմական վերնախաւը կ'այցելէ Ստեփանակերտի յուշահամալիր

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան բարձրաստիճան պետական ու զինուորական այրերու եւ խումբ մըքաղաքացիների ուղեկցութեամբ, Ղարաբաղեան Շարժման 34-րդ տարեդարձին այցելած է Ստեփանակերտի քաղաքային յուշահամալիր-պանթէոն, յարգանքի տուք մատուցած եւ ծաղիկներ խոնարհած է հայրենիքի պաշտպանութեան համար զոհուած հերոսներու յիշատակին: Այս մասին կը յայտնեն ԱՀ աշխատակազմէն:

«Փետրուարի 20-ը Արցախեան ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղեան շարժման, Արցախահայութեան զարթօնքի օրն է: 

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանն բարձրաստիճան պետական ու զինուորական այրերի եւ մի խումբ քաղաքացիների ուղեկցութեամբ, Շարժման 34-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտի քաղաքային յուշահամալիր-պանթէոն, յարգանքի տուք մատուցել եւ ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանութեան համար զոհուած հերոսների յիշատակին:

Այնուհետեւ ԱՀ ներքին գործերի նախարար Կարէեն Սարգսեանը` ԱԻ պետական ծառայութեան տնօրէն Մեխակ Արզումանեանի, ոստիկանութեան պետ Արտեօիոմ Յարութիւնեանի ուղեկցութեամբ յարգանքի տուրք է մատուցել արցախեան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղեան շարժման առաջամարտիկների եւ 2020 թուականի 44-օրեայ պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների եւ փրկարարների շիրիմներին: 

34 տարի առաջ հէնց այս օրն Արցախի տարեգրութեան մէջ պատմական ու բեկումնային իրադարձութիւն տեղի ունեցաւ: 

Արդար էր արցախահայութեան պահանջը. Դուրս գալ Ատրպէյճանական ԽՍՀ-ի կազմից` միաւորուելով մայր Հայաստանին:

Առաջին ու ճակատագրական որոշումը 1988 թուականի փետրուարի 20-ին կայացուեց. Ատրպէյճանական կողմը Արցախի ` Հայաստանի հետ վերամիաւորման որոշմանը պատասխանեց յարձակմամբ` Սումգայիթի ու Պաքուի ջարդերով: 

Հակասութիւնները շուտով վերաճեցին բաց առճակատման, այնուհետեւ` տեւական այրունահեղ պատերազմի: 

Համազգային հանրահաւաքներին յաջորդեց 1991-ի Դեկտեմբերի 10-ի հանրաքուէն: Ընտրողների 99.8%-ը կողմ էր Ատրպէյճանի կազմից դուրս անկախ պետութեան ստեղծմանը»: