Արարատ Էլ-Ռավի. տնականից լավը չկա. «Ալիք Մեդիա Հայաստան»

Արարատ Էլ-Ռավի. տնականից լավը չկա. «Ալիք Մեդիա Հայաստան»

«Նյու Յորքի հայտնի ռեստորաններից մեկի նախկին մատուցողը փոքր ռեստորան է բացել Brownstone Hancock փողոցի մայթին եւ անվանել այն «Փոքր Հայաստան»»,- New York Post-ին հղում անելով տեղեկացնում է «Ալիք մեդիա Հայաստան»-ը: 

Քանի որ գովազդի համար ժամանակը քիչ էր, նա ընդամենը ձեռագիր թռուցիկներ է պատրաստել եւ ամրացրել փողոցի լուսավորության սյուներին։

Սրճարանի սեփականատեր Արարատ Էլ-Ռավին մենակ է։ Քսան դոլար ֆիքսված գնով ե՛ւ ճաշացանկն է պատրաստում, ե՛ւ մատուցում է, ե՛ւ հավաքում սեղանները։

Հիմնականում անցորդներն են օգտվում, բայց SMS-ի կամ Instagram-ի միջոցով էլ են տեղ ամրագրում։ Սեղանները ծածկված են վանդակավոր սփռոցով, սպասքը հետաքրքիր նախշեր ունի, միջավայրն էլ զարդարված է հայկական գորգերով ու նկարներով: Նա ջերմորեն է ողջունում հյուրերին։

Ճաշացանկում ներառված են այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են հայկական թաբուլեն, լցոնված խաղողի տերեւները, ծովաբողկով եւ չեդդար պանրով սթեյք սենդվիչը՝ կարամելացված սոխով ու սնկով։ Իսկ աղանդերը փախլավան է:

Համավարակի օրերին Էլ-Ռավին կորցրեց աշխատանքը, բայց որոշեց ամեն ինչ կրկին իր ձեռքը վերցնել: «Ես արեցի այն, ինչը ոչ ոք չէր արել»,- ասում է նա: Սկսելով սնունդ առաքող փոքր կրպակից՝ այժմ նա տերն է Նյու Յորքի բնակելի շքեղ թաղամասում գտնվող «Փոքրիկ Հայաստանի», որի համբավը շուրթից շուրթ է անցնում։

Արարատը ծնվել է Իրաք ներգաղթած հայ ծնողների ընտանիքում։ Ավելի ուշ տեղափոխվել են Միդվեստ (ԱՄՆ): Մանկուց նա խոհանոցում հետեւում էր՝ ինչպես է մայրը կերակուր պատրաստում: «Ինձ համար մայրս մեծ Հայաստանն էր, ես՝ փոքր Հայաստանը»,- ասում է՝ հուշելով ռեստորանի անվան ծագումը։ Սրանով նա իր երախտագիտությունն է արտահայտում մոր հանդեպ այն ամենի համար, ինչը նա սովորեցրել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.