Tert.am-ը կը գրէ․ «Ըստ մեր ունեցած տեղեկութիւնների, օրեր առաջ Միացեալ Նահանգների Պետդեպի, ինչպէս նաեւ Կոնգրեսի երկու պալատների առանցքային անդամներին՝ այդ թուում հայկական յանձնախմբի անդամներին ուղարկուել է զեկոյց, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարութեան իրական վիճակին եւ քաղբանտարկեալների խնդրին:
Մասնաւորապէս, մանրամասներ են ներկայացուել Արմէն Աշոտեանի, Նարեկ Մալեանի, Մամիկոն Ասլանեանի, Տաթեւիկ Վիրաբեանի, Գրիգորի Խաչատուրովի եւ այլոց դէմ կարուած ապօրինի գործերի վերաբերեալ:
Զեկոյցի նպատակն է կոնգրեսի ազդեցիկ անդամներին տեղեկացնել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդական գործընթացների մասին:
Նմանատիպ զեկոյց ստացել են նաեւ Եւրոմիութեան մի շարք երկների կառավարութիւններ եւ օրէնսդիր մարմնի առանցքային դէմքեր»: