image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայում բուժումն աւարտած սերժանտ Արթուր Յովհաննիսեանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայում բուժումն աւարտած սերժանտ Արթուր Յովհաննիսեանը

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախեան 44-օրայ պատերազմում հաշմանդամութիւն ստացած սերժանտ Արթուր Յովհաննիսեանին, ով Կանադայի Հայոց թեմի եւ Արագածոտնի թեմի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ մեկնել էր Կանադա` ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջոյթների պրոթեզաւորումը:

Հանդիպմանը ներկայ էր Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսեանը: Տիար Մովսիսեանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց Արթուր Յովհաննիսեանի բուժման ու պրոթեզաւորման բարեյաջող ընթացքի մասին` շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանը հայրական խնամքի եւ հոգածութեան համար:

Ամենայն Հայրոց Հայրապետը, իր օրհնութիւնը բերելով հայրենեաց պաշտպանին, գոհունակութեամբ արձանագրեց, որ վերջինս, ստանալով անհրաժեշտ խնամքն ու բուժումը, կը կարողանայ լիրաժեքօրէն վերադառնալ կեանքի բնականոն ընթացքին եւ իր նուիրեալ ծառայութիւնը բերել հայրենիքին: 

Հանդիպմանն Արթուր Յովհաննիսեանն իր երախտագիտութիւնը յայտնեց Նորին Սրբութեանը եւ թեմակալ առաջնորդներին իր բուժումն ու ապաքինումը Կանադայում կազմակերպելու եւ հոգատար վերաբերմունքի համար: