Ան նկատած է, որ Հայաստանի իշխանութիւնները ձախողած են աշխատանքը բոլոր ոլորտներուն մէջ, այդ շարքին «Քորոնա» ժահրի դէմ պայքարը։ «Նրանք ժողովրդին հասցրել են պարտութեան պատերազմում։ Դեռեւս անհասկանալի է, թէ քանի զոհ ունենք եւ քանի անհետ կորած։ Ամենուրէք քաոս է տիրում։ 20 Յունիսին մենք կը փակենք այս խայտառակ էջը։ Մենք Նիկոլին ու նրա ուսապարկերին ասում ենք՝ ոչ»,- աւելցուցած է Յակոբեանը։