Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւնը պարզաբանած է Հալէպէն ՀՀ հիւպատոսի հեռանալու հանգամանքները:
«Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսը, Սիրիայի արտաքին գործոց նախարարից Նոյեմբերի 26-ին լիազօրագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, յաջորդիւ չի կարողացել վերադառնալ Հալէպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,- նշուած է պարզաբանման մէջ։