44-օրեայ պատերազմը, ըստ ամենայնի, նաեւ Հայաստանի մէջ Կառավարութեան փոփոխութեան հասնելու նպատակ ունէր:
Եւրոպական Խպրհուրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ յայտարարած է Նիկոլ Փաշինեանը:
«2018 թուականին մեր թաւշեայ յեղափոխութիւնը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թուականի սեպտեմբերին սկսուեց Ադրբեջանի յարձակումը Լեռնային Ղարաբաղի վրայ ու Հայաստանը ներքաշուեց պատերազմի մէջ: Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարութիւնը կարող է կասկածով ընկալուել:
2020 թուականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ յայտարարութիւն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարութեան եւ Ազգային ժողովի վրայ յարձակման պատճառ դարձաւ, որովհետեւ սանձազերծուած պատերազմն, ըստ ամենայնի, նաեւ Հայաստանում Կառավարութեան փոփոխութեան հասնելու նպատակ ունէր»,-նշած է Փաշինեանը: