image
Հրատապ լուրեր:

17-ամյա հայուհին կմասնակցի «Միսս մոլորակ» մրցույթին (լուսանկարներ)

17-ամյա հայուհին կմասնակցի «Միսս մոլորակ» մրցույթին (լուսանկարներ)

17-ամյա Դայանա Դավթյանը կներկայացնի Հայաստանը` «Միսս մոլորակ» մրցույթում: Մրցույթը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` սեպետեմբերի 6-13-ը: Այդ մասին հայտնում է NEWS.am STYLE-ը: Կայքը  նաեւ տեղեկացնում է, որ Դայանան «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999» Գոհար Հարությունյանի եղբոր դուստրն է, եւ հենց նրա խորհրդով էլ որոշել է զբաղվել մոդելինգով: Գեղեցկուհին 7 ամիս ուսանել է «Ատեքս» նորաձեւության կենտրոնում, որից հետո ցուցադրությունների եւ հեռուստահաղորդաշարերի մասնակցելու հրավերներ է ստացել: Նա ասել է, որ հպարտ է Հայաստանը նման մրցույթում ներկայացնելու համար:  Նա մոլորակի գեղեցկուհի մրցույթին է ներկայանալու հայկական տարազով: 


Լուսանկարները` Դայանա Դավթյանի ֆեյսբուքյան էջից