image
Հրատապ լուրեր:

«Ժամանակ-100» մատենաշարի գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Անատոլի կուլտուր»-ի աջակցությամբ

«Ժամանակ-100» մատենաշարի գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Անատոլի կուլտուր»-ի աջակցությամբ

Փետրվարի 13-ին Պոլսո Նազար Շիրինօղլու սրահում տեղի ունեցավ Պոլսո «Ժամանակ» օրաթերթի «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած երեք գրքերի՝ թերթի հիմնադիրներից Միսաք Քոչունյանի (Քասիմ) «Օրուան մտածումներ», Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) «Փոքր Ասիոյ մէջէն» և Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» ժողովածուների շնորհանդեսը:  Նշված երեք գրքերում տեղ գտած հոդվածները դեռևս 1900-ականների վերջին և ավելի ուշ տպագրվել են «Ժամանակ» օրաթերթում: «Ժամանակ»-ում են իրենց գործերն ու հոդվածները տպագրել նաև արևմտահայ գրականության այնպիսի անուններ, ինչպիսիք են Գրիգոր Զոհրապը, Զաբել Եսայանը, Զահրատը և շատ ուրիշներ:Գրքերի  շնորհանդեսի առթիվ կազմակերպված մշակութային միջոցառմանը պոլսահայ կյանքի ներկա ու անցյալ դերի մասին ելույթ են ունեցել Վահե Թաշճյանը (Ֆրանսիա),  Իշխան Չիֆթչյանը (Գերմանիա), Վարդան Մաթևոսյանը (ԱՄՆ), Սաքո Արյանը (Հայաստան), Այլին Քոչունյանը (Թուրքիա), ինչպես նաև «Ժամանակ» օրաթերթի խմբագրապետ Արա Քոչունյանն ու խմբագիր Սևան Դեյրմենջյանը:«Ժամանակ-100» մատենաշարի գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Անատոլի կուլտուր»-ի աջակցությամբ: