Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Պոլսում ստեղծված լարվածության շուրջ ժողովը: «Արևելք»-ի ունեցած տեղեկություններ համաձայն, Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությամբ տեղի ունեցած ժողովի ժամանակ կողմերը որոշել են մինչև ս. թ. մարտի 15-ը կատարել տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ պատրիարքության փոխանորդ Արամ արք. Աթեշյանը պետք է հրաժարական ներկայացնի և իր լիազորությունները հանձնի ընտրված տեղապահին: Միաժամանակ աշխարհականներից կազմված հանձնաժողով է ընտրվելու՝ օրենքով սահմանված կարգով Պատրիարքական ընդհանուր փոխանորդից ընտրված տեղապահին հանձնում-ընդունումը կազմակերպելու համար:
Ժողովում ըստ էության քննարկվել է Պոլսի երևելի գործիչների ներկայությամբ տեղի ունեցած ժողովի որոշումներից մեկը՝ ընտրել տեղապահ, իսկ Պոլսում ընդունված մյուս որոշումը, որով Արամ Աթեշյանը ընտրված տեղապահի գործունեությանը զուգահեռ պետք է շարունակի իր պարտականությունները, չեղյալ է համարվել:
Ժողովին մասնակցել են Արամ արք. Աթեշյանը, Սահակ եպս, Մաշալյանը, Գերմանիայի հայերի հոգևոր առաջնորդ Գարեգին արք. Բեքջյանը, այլ հոգևորականներ:
Ժողովից այլ մանրամասներ՝ քիչ հետո: