image
Հրատապ լուրեր:

Սուրբ Վալենտինի տոնի առթիվ Շառլ Ազնավուրի համերգի տոմսերը հասնում են մինչև 300 ԱՄՆ դոլարի

Սուրբ Վալենտինի տոնի առթիվ Շառլ Ազնավուրի համերգի տոմսերը հասնում են մինչև 300 ԱՄՆ դոլարի

Փետրվարի 12-ին Միացյալ Արաբական Էմիրության խոշոր քաղաքներից մեկի՝ Դուբայի Առևտրի Համաշխարհային կենտրոնում տեղի կունենա աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրի համերգը:  Դուբայի կարևոր կենտրոններում արդեն տարածվել են երգչի համերգի ազդագրերը, որոնցում նշված է, թե երգիչը ԱՄԷ-ում երգելու է առաջին անգամ: Կազմակերպիչները Շառլ Ազնավուրի համերգը նվիրել են Սիրահարների օրվան՝ Սուրբ Վալենտինի տոնին: 

Լեգենդար երգչի տոմսերի գները հասնում են մինչև 1,095.00 դիրհամ (մոտ 300 ԱՄՆ դոլար): Համերգը տեղի է ունենալու Առևտրի համաշխարհային կենտրոնի շքեղ սրահներից մեկում՝ «Շեյխ Ռաշիդ» սրահում: 

«Նա ֆրանսիական ծագումով աշխարհահռչակ հայ երգիչ է, Հայաստանի հանրապետության դեսպանը՝  Շվեյցարիայում»,-երգչի կենսագրության այլ կարևոր դրվագների հետ նշված է համերգի առթիվ հրատարակված գրքույկում: