image

Հայաստանը կը կարեւորէ Ծոցի տարածաշրջանի երկիրներու հետ տնտեսական համագործակցութեան խորացումը․ Միրզոյեան

Հայաստանը կը կարեւորէ Ծոցի տարածաշրջանի երկիրներու հետ տնտեսական համագործակցութեան խորացումը․ Միրզոյեան

 Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ որպես արտաքին առևտրի դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն։Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին» և օրեր առաջ ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված՝ «ԹՐԻՓՓ» նախագծին:   ՀՀ ԱԳՄԱ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները:Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ:

 

Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց եւ միջազգային առեւտուրի նախարար Արարատ Միրզոյեան Մանամայի մէջ հանդիպում ունեցած է Ծոցի արաբական պետութիւններու համագործակցութեան խորհուրդի ընդհանուր քարտուղար Ճասեմ Մուհամմատ ալ-Պուտայուիի հետ։

Հայաստանի արտաքին գործոց եւ միջազգային առեւտուրի նախարարութենէն կը յայտնեն, որ զրուցակիցները քննարկած են Հայաստանի եւ Ծոցի համագործակցութեան խորհուրդին միջեւ գործակցութեան հարցերը՝ կարեւորելով հաստատութենական հիմքերու ամրապնդումն ու օրակարգի ընդլայնումը։

Արարատ Միրզոյեան ընդգծած է, որ Հայաստան կարեւոր կը նկատէ Ծոցի տարածաշրջանի երկիրներուն հետ տնտեսական գործակցութեան խորացումը՝ որպէս արտաքին առեւտուրի բազմազանեցման կարեւոր ուղղութիւն։

Անդրադարձ կատարուած է նաեւ Հարաւային Կովկասի մէջ խաղաղութեան պայմաններու ներքոյ տարածաշրջանային հաղորդակցութիւններու զարգացման ծրագիրներուն, ներառեալ Հայաստանի «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութեան եւ օրեր առաջ Հայաստանի խորհրդարանին կողմէ վաւերացուած «ԹՐԻՓՓ» ծրագիրին։

Հայաստանի արտաքին գործոց եւ միջազգային առեւտուրի նախարարը ներկայացուցած է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան հետագայ ինստիտուցիոնալացման հարցին շուրջ Հայաստանի մօտեցումները։

Արարատ Միրզոյեան եւ Ճասեմ Մուհամմատ ալ-Պուտայուի միտքեր փոխանակած են Մերձաւոր Արեւելքի մէջ տիրող իրավիճակին եւ զայն հանգուցալուծելու ուղղութեամբ հնարաւոր քայլերուն շուրջ։