image

Պոլսահայ ընդդիմադիր լրագրող Հայկո Բաղդատին հեռացրել են աշխատանքից

Պոլսահայ ընդդիմադիր լրագրող Հայկո Բաղդատին հեռացրել են աշխատանքից

 

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հայտնի պոլսահայ ընդդիմադիր լրագրող և գրող Հայկո Բաղդատը հեռացվել է թուրքական «Bugün TV» հեռուստաընկերությունից, որտեղ վարում էր հեղինակային «Özgür İfade» («Ազատ խոսք») հաղորդաշարը: Այս մասին հայտնի է դարձել լրագրողի թվիթերյան գրառումից:
 
«Իմ տուն ծանուցում է եկել. ես հեռացված եմ «Bugün TV»-ից»,- գրել է Հայկո Բաղդատը: - Առաջին անգամն եմ որևէ տեղից հեռացվում: Չէ, չէ, կատակում եմ, ես ամեն օր եմ հեռացվում :) »: 
 
Իսկ օրեր առաջ Հայկոն իր անհատական բլոգում կատարած մի գրառմամբ տեղեկացրել էր, որ որոշ ժամանակով կդադարի հեղինակային հոդվածներով հանդես գալ: Պոլսահայ այս լրագրողը հայտնի է իր համարձակ ասելիքով և գրելաոճով: Նա բազմիցս աչքի է ընկել Թուրքիայի ներքքաղաքական հարցերի վերաբերյալ սուր, դիպուկ ու իշխանություններին ուղղված քննադատական հոդվածներով:

Նրա դեմ դատական հայց է ներկայացրել  Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեկը, ում Հայկո Բաղդատը հայ է անվանել: