Հայաստանցի հանրահայտ պարող-աստղ, ամերիկաբնակ Միհրան Կիրակոսյանը շնորհավորել է աշխարհահռչակ փոփ երգիչ Ռիկի Մարտինին՝ «Լավագույն լատինական փոփ ալբոմ» անվանակարգում «Գրեմմի» ստանալու համար: Նա լուսանկար է հրապարակել Ռիկի Մարտինի հետ՝ նրան անվանելով «եղբայր»:
Հայտնի է, որ «Գրեմմի-2016» մրցանակաբաշխության ժամանակ պուերտո ռիկացի նշանավոր երգիչը իր «A Quien Quiera Escuchar» ալբոմի համար ստացել է գլխավոր մրցանակ՝ լատինամերիկյան փոփի ժանրում: