Երեկ 72 տարեկանում մահացել է եգիպտական կինոյի հայազգի աստղ, երգչուհի Ֆեյրուզը՝ Փիրուզ Արթին Գալֆայանը: Ֆեյրուզը մեկ այլ հայտնի հայ դերասանուհի և երգչուհի Նելլի Արթին Գալֆայանի ավագ քույրն է։ Նրանք մասնակցել են եգիպտական կինոյի ոսկեդարի ստեղծմանը: Հետաքրքիր է, որ Ֆեյրուզն իր լավագույն դերերը խաղացել է մանուկ և պատանի ժամանակ: Նրա ամենահայտնի դերը Dahab ֆիլմում ստանձնած փոքրիկ աղջնակի դերն է, որ նա կատարել է 10 տարեկանում: 15 տարեկանում, ամուսնանալով եգիպտացի մի կատակերգակ դերասանի հետ, Ֆեյրուզը դադարել է նկարահանվել՝ մնալով իբրև եգիպտական կինոյի «հայ փոքրիկ աղջնակ»:



