image

Հրեաները հայերի հետ մասնակցել են Երուսաղեմի թուրքական հյուպատոսարանի առջև տեղի ունեցած ցույցին

Հրեաները հայերի հետ մասնակցել են Երուսաղեմի թուրքական հյուպատոսարանի առջև տեղի ունեցած ցույցին

Երեկ Երուսաղեմի թուրքական հյուպատոսարանի առջև տեղի ունեցած բողոքի ցույցին, ի թիվս բազմաթիվ հայերի, մասնակցել են նաև մեծ թվով հրեա երիտասարդներ՝ երիտասարդական «Դրոր» շարժումից: Այդ մասին տեղեկանում ենք Երուսաղեմից: Ցույցը կազմակերպել էր Երուսաղեմի  Միացյալ Հանձնախումբը: Նույն օրը բողոքի ցուցեր են տեղի ունեցել նաև Թել Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց, որին մասնակցել են Հայֆայից և այլ քաղաքներից մեծաթիվ հայեր: