image
Հրատապ լուրեր:

Հայազգի զինվորական սինյոր Նուրհան Ժոզեֆովիչը նշել է 100-ամյակը (լուսանկարներ)

Հայազգի զինվորական սինյոր Նուրհան Ժոզեֆովիչը նշել է 100-ամյակը (լուսանկարներ)

Թուրքիայի մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ Անկարայում  Իտալիայի դեսպանատան նախկին զինվորական կցորդ, հայազգի   դիվանագետ  Նուրհան  Ժոզեֆովիչը նշել է իր ծննդյան 100-ամյակը: Հայ  զինվորականը, որ թոշակի անցնելուց   հետո հաստատվել  էր   Հռոմում,   օրեր առաջ Ստամբուլ է մեկնել, որտեղ նրա  ազգականները, ջերմորեն ընդունելով  100-ամյա հյուրին,   նշել են նրա մեկդարյա հոբելյանը: Նուրհան Ժոզեֆովիչը, որ  առողջական լուրջ խնդիրներ չունի եւ կարողացել է այդ տարիքում օդանավ նստել, դեմ չի եղել նվերներին ու ծննդյան տորթին:   Նուրհան  Ժոզեֆովիչը  ծնվել  է Պոլսո Օրթագյուղ   շրջանում` 1915  թվականին: Նրա  հայրը  եղել  է Օսմանյան կայսրության շրջանի  հայտնի գլխարկի` ֆեսի  արտադրությամբ  զբաղվող գործարար: Նուրհան Ժոզեֆովիչը դիվանագիտական եւ զինվորական կրթություն է ստացել եւ  51 տարի ծառայել   Անկարայում   Իտալիայի  դեսպանատանը,   զբաղեցնելով տարբեր  պաշտոններ, որոնցից  վերջինը եղել է     դեսպանատան զինվորական կցորդի  պաշտոնը: Նա կարեւոր դեր է ունեցել ՆԱՏՕ-Թուրքիա  հարաբերություններում   եւ իր կատարած  բազում  ծառայությունների  համար Իտալիայի   կառավարության կողմից պարգեւատրվել է  կոչումներով: