Հայաստան տեղափոխված սիրիահայ Մովսես Սարգիսյանն ու Պերճ Ջելլադյանը Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Փոքր բեմում փետրվարի 26-ին խաղացել են «Մանանա» թատերական ներկայացման մեջ: Այս մասին տեղեկանում ենք ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, որը Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ թատերական ներկայացման նախաձեռնողներից է: «Մանանա» ներկայացումը բեմադրել է «Թատրոն-8»-ը, իսկ թեման Սիրիայից պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված երկու եղբայրների կյանքն է: Նրանցից մեկը հոռետեսությամբ լցված փորձում է գնալ լավ բախտի ետևից, իսկ մյուսն էլ որոշում է մնալ Հայաստանում: Երևանում ակումբ են բացում, ծանոթանում երկու աղջիկների հետ և կյանքն այլ ընթացք է ստանում: Գաղթի ճանապարհն, այնուամենայնիվ, նրանց ճակատագրի մի մասն է կազմում:
Ներկայացման առաջիկա ամսաթվերի մասին կտեղեկացնենք:
Լուսանկարները՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի