image

Բարաք Օբաման արձագանքել է հայ լրագրողի նամակին (լուսանկար)

Բարաք  Օբաման արձագանքել է հայ լրագրողի նամակին (լուսանկար)

Հայաստանի երկրորդ հեռուստալիքի լրագրող Արամ Գրիգորյանն այս տարվա ապրիլին իր ձեռքով  արծաթե անմոռուկներ է պատրաստել եւ  ուղարկել աշխարհի մի շարք երկրների նախագահների,  այդ թվում` ԱՄՆ  նախագահ Բարաք Օբամային, իսկ անմոռուկի մեկ այլ օրինակ էլ` ԱՄՆ առաջին տիկնոջը` Միշել Օբամային:   Նա նամակ է գրել ԱՄՆ նախագահին, որում նշել է Հայոց ցեղասպանության եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկի մասին:  

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով հեռուստալրագրողին է փոխանցվել ԱՄՆ նախագահից ստացված պատասխան-արձագանքը: Բարաք Օբաման սիրով ընդունել է  հայ լրագրողի  նվերը: Արամ Գրիգորյանը «Արեւելք»ի հետ զրույցում նշեց, որ եւրոպական երկրներից նույնպես արձագանքել են իր նվեր-նամակին, սակայն` դեսպանատների մակարդակով, իսկ  ԱՄՆ-ից արձագանքը եղել է անձամբ  Օբամայի կողմից, նրա ստորագրությամբ: