Հայաստանի մէջ Յուլիսին կրկին շոգ եղանակ կը սպասուի:
«Ի տարբերութիւն Յունիսի, Յուլիս ամսուայ մէջ կ'ունենանք օրեր, երբ կը լինի սառն օդային հոսանքների ներթափանցում: Այսինքն, չի բացառուում, որ շոգերը ժամանակ առ ժամանակ ընդհատուեն Սեւ ծովի կողմից եկող սառն օդային հոսանքներով, որոնք կ'առաջացնեն ամպրոպային բնոյթի կարճատեւ անձրեւներ»,-ըսած է Գագիկ Սուրէնեանը:
Ներկայացնելով առաջիկայ օրերու կանխատեսումները՝ Գագիկ Սուրէնեանը նշած է, որ 3-4 Յուլիսին կը սպասուի տաք օդային հոսանքի ներթափանցում Իրաքի տարածքէն: Օդի ջերմաստիճանը կտրուկ պիտի բարձրանայ 4-5 աստիճանով: Յուլիսին ջերմաստիճանը պիտի բարձրանայ հասնելով՝ +40…+41 աստիճան, սակայն այն կարճ պիտի տեւէ, որովհետեւ 6 Յուլիսէն սկսեալ տաք օդի ալիքը պիտի նահանջէ դէպի հարաւ՝ իր տեղը զիջելով Սեւ ծովէն եկող համեմատաբար պաղ օդային հոսանքներուն: Օդի ջերմաստիճանը պիտի սկսի նուազիլ 4-5 աստիճանով: