image

Ըստ Բագրատ Սրբազանի աջակիցներու թիւը կ՚աւելնայ

Ըստ  Բագրատ Սրբազանի  աջակիցներու թիւը կ՚աւելնայ

Գիշեր չեմ տեսած, ամբողջ գիշեր լոյս էր, լուսաւոր մարդոց ներկայութեամբ ամբողջ երկինքը լուսաւորուած էր՝ երկիրն ալ հետը: Այս մասին լրագրողներու հետ զրոյցին յայտնած է Բագրատ Սրբազանը:

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ աշխարհիկ իշխանութիւններն այսօր ասուլիս կու տան ու ի՞նչ կ՚ըսեն, նորութիւն կայ, որ աւետեն կամ գուժե՞ն, Բագրատ Սրբազանը պատասխանած է. «Մի սուտ կ՚ասեն էլի»:

Անդրադառնալով իր յայտարարութեան Կառավարութեան պատասխանին՝ Բագրատ Սրբազանն ընդգծած է, որ կուսակցութեան մասին է խօսքը, իսկ պատասխանը Կառավարութենէն կու գայ․

«Մեր երկիրը ժողովրդի իշխանութեան երկի՞ր է, թէ՞ ոչ: Ժողովուրդն էլ կ՚ասի իր ձայնը, սիւների տեղադրումը չկանգնի, իրենք կը կանգնեն: Այս շարժման գեղեցկութիւնն այն է, որ ամբողջութեամբ ճշմարտութեան մասին է, անկախ նրանից՝ որքան կ՚ուզեն վարկաբեկել, դրոնով ինչ-որ պատկերներ անել, ծիծաղել մարդկանց վրայ, ովքեր անձրեւի տակ ու կարկուտի, կապ չունի թէկուզ 5 հոգի, 5 հոգի համոզուած մարդ իր նպատակի համար քայլում է ու ծաղրել այդ մարդկանց: Մարդիկ կան, որ բժշկուելուց, հիւանդանոցից դուրս են եկել ու քիչ առաջ այստեղ էին: Ձեռնափայտերով են գալիս մարդիկ, զոհուածի հայրը՝ Արամի Ղուլարեան, կատետրը ձեռքի վրայ: Այս մարդուն ո՞վ է բերել՝ ճշմարտութեան զգացումը»,- նշած է Բագրատ Սրբազանը:

Անոր խօսքով՝ մարդոց շարքերը կ՚աւելնան, կարելի է տեսնել՝ ինչքան երիտասարդներ կան, կը փորձէին թաղել երիտասարդութիւնն ու ըսել, որ անտարբեր են, բայց ձեր աչքերով ալ կրնաք ամէն բան տեսնել:

«Դեռ չեք տեսել վերջն ինչ է լինելու, դեռ վերջը չէք տեսել, փոքր ընթացքն էք տեսել միայն: Երէկուայ արձանագրումներից՝ ինձ հետ առնչուած մարդկանց հետ լուսանկարներ ու տեսանիւթեր են հրապարակում, տո նկար հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ես ամաչում եմ դա հրապարակել, էլ չասեմ իրենց Կառավարութեան ղեկավարի հետ նկարներ ու վիտէոներ, չասեմ դա, չասեմ այն խօսակցութիւնները, ես այս աստիճանին չեմ իջնելու, նրանք ոչ մի բան են մեր կողքը, գաղափարական իմաստով, մի օր կը հասնի ժամանակը ու իրենք երեւի կը զղջան: ՔՊ-ի մասով ժամանակը ցոյց կը տայ Կառավարութեան հերքումը»,- ընդգծած է Բագրատ Սրբազանը: