Այսօր Շողակաթ Ս. Էջմիածնայ տօնն է՝ ըստ Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքին: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնայ Քրիստոնէական դաստիարակութեան կեդրոնի (ՔԴԿ) տնօրէն Զաքարիա Ծ. վարդապետ Բաղումեան:
«Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկէ մուրճով եւ ցոյց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: Այս տեսիլքը կոչւում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգորը տեսնում է, թէ ինչպէ՛ս է երկնքից մի շող է կաթում: Այսօր Մայր Տաճարի ՆԱՒԱԿԱՏԻՔԻ օրն է:
Միածնաէջ Մայր Տաճարը նուիրագործուել եւ օծուել է 303 թ. Ս. Աստուածածնի Վերափոխման տօնին: Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կը բացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարաւոր օրհնութիւնը մեր ժողովրդին»: