image

Վիքիպեդիայի դասընթացներ՝ երիտասարդ ուսուցիչների և մասնագետների համար

Վիքիպեդիայի դասընթացներ՝ երիտասարդ ուսուցիչների և մասնագետների համար

«Դիլիջան Ռեզորթ» հանգստյան տանը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Վիքիպեդիան և մյուս վիքի նախագծերը մարզերում զարգացնելու, տարածելու, գյուղական բնակավայրերի երիտասարդության մասնակցությունը վիքինախագծերին խրախուսելու նպատակով, տեղի երիտասարդ ուսուցիչների և մասնագետների համար այս օրերին անցկացնում է Վիքիպեդիայի դասընթաց։ Դասընթացը սկսել է հունիսի 14-ին և տևելու է մինչև հունիսի 19-ը. այն նպատակ ունի Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի երիտասարդությանը հասանելի դարձնել Վիքիպեդիային և մյուս վիքի նախագծերին մասնակցությունը։

Վիքիպեդիան բազմալեզու օնլայն ազատ հանրագիտարան է, որը ստեղծվում է կամավորների համագործակցությամբ: Այն օգնում է տեղեկանալ մարդկության պատմության ընթացքում ստեղծված գիտելիքների ողջ պաշարին: Համացանցում հայերենով տեղակատվության առկայությունը լեզվի պահպանման երաշխիքն է, որին հասնելու ուղիներից է դպրոցական հասակից երեխաների մեջ Վիքիպեդիան կարդալու և համալրելու սովորույթի սերմանումը: