image

Վիգեն Լեփեջյանից՝ Ջո Բայդենին

Վիգեն Լեփեջյանից՝ Ջո Բայդենին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել էր Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի եւ հանդիպում ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:

Պատրիարք սրբազանը Ջո Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ քննարկել նաեւ այլ թեմաներ: Բայդենն այնտեղ մնացել է մոտ 40 րոպե: 

Այցի առթիվ պատրիարք սրբազանը Ջո Բայդենին է նվիրել հախճապակուց պատրաստված հայկական զարդանախշերով ափսե եւ նուռ:

Տեղեկացանք, որ ԱՄՆ նախագահին նվիրած գործերի հեղինակը սաղիմահայ հայտնի վարպետ Վիգեն Լեփեջյանն է:

Հախճապակու արվեստը դարձել է Երուսաղեմի հայերի այցեքարտերից մեկը: Քաղաքում հայտնի են նաեւ Բալյան ընտանիքի նշանավոր վարպետները, որոնք Կուտինայից Երուսաղեմ են տարել հայկական ավանդական այդ արհեստը: Իսկ Վիգեն Լեփեջյանի պատրաստած ափսեն եւ նուռը թռչուններով եւ ծաղիկներով զարդարված ձեռքի աշխատանք է, որ կրում է «Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գրությունը», նշված է ամիս եւ տարեթիվ: