Վանեցի աղջիկը՝ Երևանում. Լուսանկար

Վանեցի աղջիկը՝ Երևանում. Լուսանկար

«Վանեցի աղջիկ» քանդակը Երևանում տեղադրված գեղեցիկ քանդակներից մեկն է, որի կողքով  շատերն անցնում են ամեն օր՝ թերևս առանց անդրադառնալու, որ քանդակը պատկերում է  վանեցի կնոջ կերպար: Այն  գտնվում է  Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից մի քիչ վերև, տեղադրվել է 1975-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակի հեղինակը քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանն է: 


«Վանեցի աղջիկ»-ը պատրաստված է հրակավից ու բազալտից, բարձրությունը 2 մետր է: 

Կանայք և աղջիկները՝ Վանում, ունեին հատուկ հագուկապ, ավանդական կենցաղ և սովորույթներ: 


 

Վանեցի կանայք

 

 

 

Հայուհի՝ Վանից (Լուսանկարը՝ Մխիթարյան միաբանությունից, Սուրբ Ղազար, Վենետիկ)

 


Վանեցի աղջիկներ, 1897թ.