image

UNESCO-ն ջնջած է «Քոչարի»ն ատրպէյճանական պար համարող գրառումները (Լուսանկար)

UNESCO-ն ջնջած է «Քոչարի»ն ատրպէյճանական պար համարող գրառումները (Լուսանկար)

UNESCO-ն սոցցանցերի իր էջերից հեռացրել է «Քոչարիի»՝ ադրբեջանական լինելու մասին կեղծ տեղեկատվությունը:

Ավելի վաղ կազմակերպությունը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում և այլ սոցցանցերում տարածել էր տեղեկատվություն՝ «Քոչարին» ներկայացնելով որպես ադրբեջանական «Յալլա» պար, սակայն հայ օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո հրապարակումը հեռացվել է։

Վիդեոբլոգեր, հաղորդավար, գրող Ռուբեն Եսայանն իր ինստագրամյան էջում կոչ է արել բոլոր հետևորդներին գրոհել կասմակերպության սոցցանցերի էջերը, իսկ ավելի ուշ հայտնել, որ հրապարակումը հեռացվել է UNESCO-ի ինչպես ինստագրամյան, այնպես էլ ֆեյսբուքյան հարթակներից։