image

«Թոյլ չեմ տալու, որ մոռանանք». Յայտնի լրագրող Մարկարիթա Սիմոնեանն իր ընտանիքի պատմութեան մասին

«Թոյլ չեմ տալու, որ մոռանանք».  Յայտնի լրագրող Մարկարիթա Սիմոնեանն  իր ընտանիքի պատմութեան մասին

Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակի օրուայ՝ Ապրիլ 24-ի առթիւ, RT-ի գլխաւոր խմբագիր՝ Մարգարիտա Սիմոնեան պատմած է իր ընտանիքի պատմութիւնը։ Ան մասնաւորապէս ըսած է՝

««Որքան մարդ կայ աշխարհում, այնքան էլ յիմարների տեսակներ»,- կ'ըսէր իմ նենեգա (նախատատը) Նարուտի Ներսէսեանը։ Նա չէր կարողանում կարդալ եւ գրել, բայց ինձ սովորեցրել է աղօթել, վախենալ Աստծուց եւ չվախենալ մարդկանցից։ Գրեթէ բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքում եաթաղան կայ։ 1915թ.-ին նրա աչքի առաջ եաթաղաններով կտրել են նրա ծնողների, եղբայրների ու քոյրերի գլուխները։ Աւագ, ամուսնացած քոյրը խուսափել է բռնաբարութիւնից. նետուել է բարձր ափից ու խեղդուել։ Ողջ են մնացել Նարուտին եւ նրա կրտսեր քոյրը՝ Ալիսան. ի պատիւ նրա հետագայում անուանել են իմ կրտսեր քրոջը։ Նրանց հայրը մահուանից առաջ հասցրել է նրանց ոսկեդրամ տալ, որը նախատատս թաքցրել է այտի ետեւում։ Նրանց երկուսին՝ կապուտաչեայ, բաց մազերով երեխաներին, վերցրել են թուրքական ընտանիք. գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում՝ ամուսնացնելու համար՝ արիւնը խառնելու նպատակով։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները եւ օգնել փախչել Խրիմ։ Այդպէս իմ ընտանիքի հայրական ճիւղը բնակուել է ռուսական Խրիմում։ Ինչ է կատարուել նենեգայի քրոջ՝ Ալիսայի հետ, մենք չգիտենք:

Իմ միւս նախատատը ցեղասպանութեան ժամանակ մօտ 5 տարեկան է եղել։ Նախքան եաթաղաններով մարդիկ տուն են մտել, ծնողները նրան փաթաթել են գորգի մէջ եւ յենել պատին։ Նա այնտեղ կանգնած է եղել ու լսել՝ ինչպէս են սպանում իր բոլոր հարազատներին։ Իսկ ընտանիքներն այն ժամանակ մեծ էին, եւ նա այդպէս երկար է կանգնած եղել։ Նրան այդպէս էլ չեն նկատել։ Նա այդպէս կանգնած է մնացել, մինչ եաթաղանները գնացել են, եւ նրան արձակել են թուրք հարեւանները:

Ես մինչեւ հիմա յիշում եմ իմ նենեգայի կոպիտ ձեռքերը, օսլայած վարագոյները, սխալ ռուսերէն խօսքը եւ ամէնն, ինչ նենեգաս պատմել է ինձ: Եւ ոչ ոքի թոյլ չեմ տայ մոռանալ»։