image

Տեր Եղիշեն կհուղարկավորվի Հայ մեծերի Խոջիվանքի պանթեոնում

Տեր Եղիշեն կհուղարկավորվի Հայ մեծերի Խոջիվանքի պանթեոնում

Գնահատելով Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի նվիրական ծառայությունը Հայոց Եկեղեցուն, նրա աղոթասեր, ուսուցանող և մխիթարություն բերող խոսքը վիրահայ հավատացյալներին, սերունդների դաստիարակության գործին մեծ  նվիրումը, Վիրահայոց թեմը որոշել է, որ օրերս կյանքից հեռացած  Տեր Եղիշեն՝ Վիրահայոց թեմի  նվիրյալ եւ վաստակաշատ հոգևոր սպասավոր, արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, իր արժանավոր տեղը կգտնի հայ մեծերի կողքին՝  Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, հայտնում են Վիրահայոց թեմից։

Վերջին օծումը և թաղման կարգը՝ սեպտեմբերի 27-ին,  հընթացս Սբ. Պատարագի,  ժամը 11:00-ին,  

Հուղարկավորությունը՝ ժամը 14-00-ին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց դեպի Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: