image

Միսաք Մանուշյանն առաջին օտարերկրացին է, որի աճյունը տեղ կգտնի Փարիզի Պանթեոնում

Միսաք Մանուշյանն առաջին օտարերկրացին է, որի աճյունը տեղ կգտնի Փարիզի Պանթեոնում

2024 թվականի փետրվարի 21-ին  հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում՝ իր եւ զինակիցների գնդակահարության 80-րդ տարելիցի օրը։

Այսպիսով, Մանուշյանը կդառնա առաջին օտարերկրացին, որի մարմինը տեղ կգտնի Փարիզի ազգային պանթեոնում՝ Վիկտոր Հյուգոյի, Ժան Ժորեսի, Ժան Մուլենի, Էմիլ Զոլայի, Ալեքսանդր Դյումայի եւ այլ մեծերի կողքին:

Փարիզի «Նոր Յառաջ»-ը այս տեղեկությունը հայտնել է՝ հիմնվելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ստորագրած որոշման վրա:

Ըստ Ելիսեյան պալատից ստացված հաղորդագրության, Միսաք Մանուշյանի կողքին վերահուղարկավորվելու է նաեւ նրա կինը՝ կրկին շարժման մարտիկ Մելինե Մանուշյանը, սակայն կա մի նրբություն. պանթեոնականացվելու է Միսաք Մանուշյանը,  իսկ Մելինեի աճյունն ընդամենը փոխադրվելու է նրա մոտ: 

Նշենք նաեւ, որ Ֆրանսիայի նշանավոր «Յումանիտե» պարբերականը երեկ առաջին էջում զետեղել էր Միսաք Մանուշյանի լուսանկարը: