image

Ստեփանակերտը կրկին կրակի տակ է

Ստեփանակերտը կրկին կրակի տակ է

Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռակոծում են Ստեփանակերտը։ 4 կասետային արկ է  պայթել քաղաքի կենտրոնում։ Տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը: Ավելի վաղ ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր.

«Բարի գալուստ դժոխք. Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:

Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»,-ընդգծել է նա: